3 հայ բռնցքամարտիկներ հաղթել են Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի ԵԱ-ում

Բռնցքամարտ
Բռնցքամարտիկներից մեկը նոկաուտով է հաղթել գերմանացուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակ են տոնել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիթ Պոլակի նկատմամբ:
60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը նոկաուտով հաղթել է գերմանացի բռնցքամարտիկին։
Առաջնությունը մեկնարկել է ապրիլի 12-ին և կտևի մինչև ամսի 21-ը։
Հայաստանը ներկայացնում են Թումաս Թումասյանը, Արեն Ասլամազյանը, Գոռ Ազիզյանը, Մանվել Պետրոսյանը, Էրիկ Իսրայելյանը, Արթուր Մկրտչյանը, Արես Հակոբյանը, Գարիկ Անտանոսյանը, Տարոն Սարգսյանը, Համլետ Ադամյանը, Աղվան Ալեքսանյանը, Ավետիք Հովակիմյանը և Ալբերտ Հարությունյանը: