Ուկրաինայում գերիների մեջ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներ կան․ Կլիմով

Կիևի կողմում կռվում են ոչ միայն վարձկաններ. նաև ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցության դեպքեր կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողներ են գերեվարվել։ Ճեպազրույցի ընթացքում տեղեկությունը հայտնել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջազգային համագործակցության հանձնաժողովի փոխղեկավար Անդրեյ Կլիմովը:
Նրա խոսքով՝ Արեւմուտքը «շարունակում է պատերազմը Ռուսաստանի դեմ ուկրաինացիների, ինչպես նաև վարձկանների ձեռքերով»:
«Մենք արդեն ունենք գերիներ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներից, մենք այդ ամենը ցույց կտանք, երբ դատական գործընթացներ վարենք, ու ամբողջ աշխարհը կտեսնի՝ ինչ է եղել իրականում», - ասել է նա:
Նա նշել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը շուտով կավարտվի, այն չեն պատրաստվում ձգձգել:

«Հենց որ Ուկրաինան անվտանգ դարձնենք Ռուսաստանի, ամբողջ աշխարհի համար, կենսալաբորատորիաները... տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ, կապահովենք միջուկային օբյեկտների անվտանգությունը։ Դրանից հետո ռազմական փուլը կավարտվի», - ասել է Կլիմովը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Արևմուտքի երկրները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային՝ «կրակի վրա բենզին լցնելով»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 51-րդ օրը։