Տերը Փարիզ չի մեկնել, քանի որ կատուն կորել էր. «Զվարթնոցի» աշխատակիցները գտել են կենդանուն

Կորած կատվի տերը պարգև էր խոստացել կատվին գտնելու և իրեն տեղեկացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 5 օր առաջ Հայաստանից Ֆրանսիա մեկնել ցանկացող ուղևորներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանում կորցրել էր Լուլու անունով իր կատվին։ Օդանավակայանը ֆեյսբուքյան էջում է նման գրառում արել` կատվի լուսանկարը հրապարակելով։
Հրապարակված լուսանկարից երևում է, որ կատվի տերը դրամական պարգև էլ է խոստանում կատվին գտնելու և իրեն տեղեկացնելու համար։
Նշվում է, որ հանուն կատվի` ուղևորը չէր մեկնել երկրից:
Երեկ օդանավակայանի աշխատակցի օգնությամբ գտնվել է կատուն և վերադարձվել տիրոջը՝ վերջինիս պարգևելով մեծ ուրախություն:

«Իսկ դուք ի՞նչ կանեիք հանուն ձեր կենդանու։ Կհրաժարվեի՞ք մեկնել, թե՞ ամեն դեպքում կմեկնեիք երկրից առանց ձեր կենդանու»,-հետաքրքրվել են օդանավակայանի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերից։

Հավելենք, որ մի խումբ օգտատերեր գրել են, որ, բնականաբար, առանց իրենց կենդանուն գտնելու, ոչ մի կերպ չէին մեկնի երկրից։