ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այց Ուկրաինա չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երեկ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև։ Մերիլենդ նահանգի նախագահական օդանավ նստելուց առաջ Բայդենին հարցրել են, թե պատրա՞ստ է արդյոք նա մեկնել Ուկրաինա, պատասխանն «այո» է եղել։
Բայդենի այդ հայտարարությունից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին Pod Race America-ի podcast-ի թողարկման ժամանակ հարցրել են` քննարկվո՞ւմ է արդյոք Բայդենի ուղևորության հարցն Ուկրաինա:
«Ո՛չ», - պատասխանել է նա:
Փսակիի խոսքով ՝ Բայդենը «պատրաստ է ամեն ինչի», այդ թվում ՝ Ուկրաինա ուղևորության: Սակայն այդ մասին դեռևս խոսք չկա։