Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստն անցկացվում է Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ 5 տասնյակ հարցեր։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 2-ին նույնպես Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերին և մաքսային ընթացակարգերին: