ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանն անհատական բազմամարտում Ռուսաստանի չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Դալալոյանը լավագույն արդյունքն է ցուցաբերել՝ հավաքելով 163,229 միավոր:
Երկրորդ տեղում է Կիրիլ Պրոկոպևը ՝ 162,83 միավորով, իսկ երրորդում` Վիկտոր Կալյուժինը` 162,295 միավորով։
Նշենք, որ առաջնությունը տեղի է ունենում Կազանում։ Մրցումներն առանձին մարզաձևերում կկայանան ապրիլի 16-17-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա Դալալոյանը Տոկիոյի օլիմպիական չեմպիոն է թիմային բազմամարտում: Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն։