Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի, Թբիլիսիում՝ Երևանի օրեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ 2 մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ գործընկերային կապերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի, Թբիլիսիում՝ Երևանի օրեր: Կալաձեն նման առաջարկով է հանդես եկել պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ (15 ապրիլի, 2022թ)․ Թբիլիսի
Լևոն Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ գործընկերային կապերին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:
1 / 2
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ (15 ապրիլի, 2022թ)․ Թբիլիսի
2 / 2
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ (15 ապրիլի, 2022թ)․ Թբիլիսի