ՀՀ վարչապետի աշխատակազմին ավելի քան 3 մլն դրամ կհատկացվի

Նիկոլ Փաշինյան
Կառավարության ընդունած որոշման 3 կետերից 2-ը հույժ գաղտնի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` ՀՀ վարչապետի աշխատակազմին այս տարվա բյուջեից լրացուցիչ 3 100 000 դրամ կտրամադրվի։ Նախագիծն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։
Ընդ որում` կառավարության կայքում հրապարակված նախագծի 3 կետերից 2-ը հույժ գաղտնի են, իսկ երրորդ կետով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Թաղապե՞տ, թե՞ կուսակցական կառույցի քարտուղար. ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա
Նախագծում նշվում է, որ այդ գումարով իրականացվելու են շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Թե կոնկրետ որ շենքի նորոգման ու ինչ աշխատանքների համար է ծախսվելու գումարը, չի բացահայտվում։
Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը. ԶԼՄ