Հղի Ռիհաննան լքել է A$AP Rocky-ին. պատճառը դավաճանությունն է

Նշվում է, որ ռեփերը Ռիհաննային դավաճանել է նրա ընկերուհու՝ կոշիկի դիզայներ Ամինա Մուադդիի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ճանաչված երգչուհի Ռիհաննան և ռեփեր A$AP Rocky-ն բաժանվել են, Twitter-ի իր էջում հայտնել է ճանաչված ոճաբան Լուիս Պիզանոն։
Նա նշել է, որ զույգի բաժանման պատճառը եղել է A$AP Rocky-ի դավաճանությունը։
Հայտնի է դարձել, որ ռեփերը Ռիհաննային դավաճանել է նրա ընկերուհու՝ կոշիկի դիզայներ Ամինա Մուադդիի հետ։
Ի դեպ, Ռիհաննան հաճախ էր նրա հավաքածուի կոշիկներով հայտնվում տարբեր միջոցառումներին։
Ռեփերն ու երգչուհին դեռ չեն մեկնաբանել իրենց բաժանման մասին լուրերը։
Զույգի երկրպագուներին շոկի է ենթարկել այդ նորությունը։ Սոցցանցերում նրանք բազմաթիվ գրառումներ են արել ու նշել, որ չեն կարողանում հավատալ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի վերջին Ռիհաննան հայտարարեց, որ ինքը և A$AP Rocky-ն շուտով ծնողներ են դառնալու։ Երգչուհու հղիության մասին լուրերը շրջանառվում էին 2021 թվականի նոյեմբերից ։