Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 մեդալով է վերադարձել Եվրոպայի առաջնությունից

Մեր ընտրանու կազմում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 մեդալով է վերադարձել Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով Եվրոպայի առաջնությունից։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

«Հայաստանի հավաքականը ստուգատեսին մասնակցել է 10 մարզիկով: Մեր ընտրանու կազմում մեծահասակների 67.5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել: Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82.5 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գևորգ Ալեքսանյանը (110 կգ): Վերջինս Եվրոպայի ևս 2 ռեկորդ է սահմանել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատանիների հաշվարկում էլ առաջին տեղը գրավել են Լևիկ Հակոբյանը (52 կգ) և Նարեկ Թամրազյանը (67.5 կգ):
Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանն անհատական բազմամարտում Ռուսաստանի չեմպիոն է դարձել
Մրցապայքարից վնասվածքի պատճառով դուրս է մնացել Արտյոմ Մկրտչյանը (75 կգ), որն այս պահին բուժում է ստանում Գերմանիայում:
Հավելենք, որ մրցաշարին 14 երկրի 460 մարզիկ է մասնակցել: