Հայաստանի երկինք են բարձրացել ՀՌՕ-ի Մի-8ՄՏՎ-ն ու «Ալիգատորները»

Ուղղաթիռ
Վարժանքներին ներգրավվել է մոտ 60 միավոր զինտեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ)` Հայաստանում տեղակայված ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձր լեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` զինծառայողները վարժանքները կատարել են ցերեկային ու գիշերային ժամերին, մշակել են վայրէջքները, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել և ենթադրյալ վիրավոր զինծառայողների տարահանում կազմակերպել:
Հայաստանում ռուսական ավիակայանի կործանիչները բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել
«Մշակվել է նաև Հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողների փոխգործակցությունը «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրադիր գոտիներում բանակային ավիացիայի ստորաբաժանումների հետ։ Զինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու վարժություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ուսումնական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 140 զինծառայողներ, ներգրավվել է մոտ 60 միավոր զինտեխնիկա։
ՀՌՕ օդաչուները յուրացրել են Հայաստանի լեռներում ողջ մնալու դասընթացները