Գաղտնիքներ օվկիանոսի հատակից. լեգենդար «Տիտանիկից» փրկված իրերը

110 տարի առաջ` 1912 թվականի ապրիլի 15-ին, խորտակվեց հայտնի «Տիտանիկ» շոգենավը։ Դրանից չորս օր առաջ այն սկսել էր իր առաջին և վերջին ուղևորությունը Սաութհեմփթոնից դեպի Նյու Յորք, և շուտով աշխարհն իմացավ ողբերգության մասին, որը գրեթե մեկուկես հազար մարդու կյանք խլեց։
Sputnik
2 / 12

Ադամանդներով և շափյուղայով մատանի, դուրս է բերվել «Տիտանիկի» մնացորդներից։

Այլ զարդերի հետ միասին այն ցուցադրվում է Ատլանտայում. դա նավի խորտակման 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացված ոսկերչական զարդերի ամենամեծ ցուցահանդեսն է։

7 / 12

«Տիտանիկի» փրկված գտածոների ամենախոշոր հավաքածուի սեփականատերը ընդարձակ հավաքածուն աճուրդի էր հանել 2012թ.-ին` աշխարհի ամենահայտնի նավաբեկության 100-ամյակին։

Լուսանկարում պլաստիկով փաթեթավորված թղթադրամներ են։

9 / 12

Ալեքսանդրա Կլինգելհոֆերը` Premier Exhibitions, Inc. հավաքածուների բաժնի փոխնախագահը, պահում է «Տիտանիկի» կապիտան Ուիլյամ Մերդոկին պատկանող ծխամորճը։

Ծխամորճի հետ միասին Հյուսիսային Ատլանտիկայից՝ 2,5 մղոն խորությունից, դուրս են բերվել Մերդոկի նաև այլ անձնական իրեր, այդ թվում` կոշիկի խոզանակն ու ածելին։

10 / 12

Բրոդվեյի «Մադամ Շերրի» բեմադրության (1910) «Ձեռքերով փաթաթվի՛ր ինձ, անուշի՛կս» երգի նոտաները` «Տիտանիկի» խորտակման վայրում հայտնաբերված գտածոների հավաքածուի մեջ։

1912 թվականի ապրիլի 12-ին Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտանիկ» օվկիանոսային նավի մնացորդները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերի 1-ին։
Այս ընթացքում օվկիանոսի հատակից բարձրացվել է ավելի քան 5 հազար առարկա՝ ուղևորների անձնական իրերից մինչև նավի՝ 17 տոննա քաշով հատված։ Բայցևայնպես, բազմաթիվ առարկաներ ու գանձեր դեռ մնում են ջրի տակ։
Այն մասին, թե ինչ կար «Տիտանիկ»-ում, հայտնի է առավելապես դատական հայցերի շնորհիվ, որոնք ներկայացրել են նավաբեկությունից հետո ողջ մնացած ուղևորները։