ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում էսկալացիայի 58 օրվա ընթացքում զոհվել է յոթանասունինը խաղաղ բնակիչ, ուկրաինական զորքերն այդ ընթացքում հանրապետության տարածքի վրա ավելի քան 20 հազար զինամթերք են գցել։ Տեղեկությունը հայտնում է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը:
«Էսկալացիայի 58 օրվա ընթացքում 79 խաղաղ բնակիչ է զոհվել։ 310 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 24 երեխա, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել», - նշված է Telegram-ալիքում ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ այդ ընթացքում վնասվել է 2 322 բնակելի տուն, քաղաքացիական ենթակառուցվածքների 553 օբյեկտ, 84 կրթական հաստատություն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 51-րդ օրը։