44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետայինները կզորացրվեն հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը

Զորակոչ. Արխիվային լուսանկար
Առաջիկա ամռանը բանակ կզորակոչվեն այն պատանիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ամառային զորակոչն այս տարի կանցկացվի 2022թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։
2020թ-ի ամռանը զորակոչվածների զորացրումը կիրականացվի 2022թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։
Բանակ կզորակոչվեն այն պատանիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: