ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը 2 ամսով բաց կթողնի հանդիպումները, այդ թվում՝ Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկը:
Այս մասին հայտնում է լրագրող Արարատ Մամբրեյանը տելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք, որ Հարոյանը Նորվեգիայի դեմ խաղում ձեռքի կոտրվածք էր ստացել և վիրահատվել:
Նրա մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի ավագը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ազգերի լիգայի առաջնության՝ Շոտլանդիայի (հունիսի 4), Իռլանդիայի (հունիսի 7), Ուկրաինայի (հունիսի 11) և Շոտլանդիայի դեմ (հունիսի 14) խաղերը: