ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ուկրաինան գնդակոծել է Բրյանսկի մարզի «Նովիե Յուրկովիչի» սահմանային կետը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը։
Գնդակոծության հետևանքով փախստականների ավտոմեքենաներ են վնասվել։
Անցակետը շարունակում է աշխատանքը, ոչ ոք չի տուժել։
Բրյանսկի մարզը սահմանակից է Ուկրաինայի Սումի և Չեռնիգովի մարզերին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։