Ուկրաինական զորքերը «Գրադից» գնդակոծել են Յասինովատայան. ամփոփագիր Դոնբասից

Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ–ի ներկայացուցչությունը նոր տվյալներ է հրապարակել Դոնբասի իրավիճակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլիSputnik. Ապրիլի 14-ի առավոտյան ուկրաինացի զորքերը ԲՄ-21 «Գրադից» 10 հրթիռ են արձակել ԴԺՀ–ի Յասինովատայա քաղաքի ուղղությամբ, հայտնում է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ–ի ներկայացուցչությունը։

«Ուկրաինայի զորամիավորումների կողմից գնդակոծություններ են արձանագրվել հետևյալ ուղղություններով. 07:20–ին ԲՄ-21 «Գրադից» 10 հրթիռ է արձակվել Ավդեևկա բնակավայր – Յասինովատայա բնակավայր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուկրաինական զորքերը ապրիլի 14-ին ժամը 07:15–ին (08:15 Երևանի ժամանակով) գնդակոծել են Դոնեցկի Կույբիշևի շրջանը, 122 մմ տրամաչափի 4 արկ է արձակվել։
Բացի այդ, ժամը 07:28–ին քաղաքի ուղղությամբ կրկին 122 մմ տրամաչափի 4 արկ է արձակվել։
«Ուկրաինայի զորամիավորումների կողմից գնդակոծություններ են արձանագրվել հետևյալ ուղղություններով. 07:28 Ավդեևկա բնակավայր – Դոնեցկ բնակավայր (Կիևի շրջան) 122 մմ 4 արկ է արձակվել», – նշել են ԴԺՀ–ի ներկայացուցչությունում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։