Թուրքիայում անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ծովային ականներ է հայտնաբերել

Ավարտել են հարվածային ԱԹՍ–ների ռադիոլոկացիոն համակարգերի միջոցով ծովային ականների հայտնաբերման փորձարկումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Թուրքական անօդաչու թռչող սարքը հաջողությամբ ծովային ականներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թուրքիայում ավարտվել են ANKA-B-ի հարվածային անօդաչու թռչող սարքի ռադիոլոկացիոն համակարգերի միջոցով ծովային ականների հայտնաբերման փորձարկումները:
Այն իրականացվել է ռազմածովային ուժերի հրամանատարության ղեկավարությամբ` Ակսազ ծոցում (Մուղլա նահանգ):
Անօդաչու սարքի վրա տեղադրվել են Sarper և Milser ռադիոլոկացիոն համակարգեր, որոնք նախատեսված են ծովում ականներ հայտնաբերելու համար:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին 3 ծովային ականի հայտնաբերման մասին։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ-ն ականների հայտնվելը կապում էր Ուկրաինայի կողմից հնացած «ՅԱՄ» (խարիսխային ական) և «ՅԱՐՄ» (խարիսխային գետային ական) տեսակների 420 նման սարքի տեղադրման հետ Օդեսայի, Օչակովի, Սևծովյան և Հարավային նավահանգիստների մոտակայքում։
Ռուսական ծառայությունում չեն բացառել Բոսֆորի նեղուց և Միջերկրածովյան ավազանի ծովեր ներթափանցած ականների կուտակումների հնարավորությունը նաև հոսանքների պատճառով: