ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի -Sputnik. Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան դիտորդական խորհրդի հեռակա նիստում որոշել է անդամակցել Ասիական շախմատի ֆեդերացիային, հաղորդում է ֆեդերացիայի կայքը: Որոշումն ընդունվել է միաձայն։
Ավելի վաղ FIDE-ի խորհուրդը Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին հեռացրել էր իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելուց՝ մինչև հաջորդ ծանուցում:
Աշխարհի առաջնության անհատական մրցաշարերում կազմակերպությունը խաղացողներին թույլատրել է հանդես գալ բացառապես FIDE դրոշի ներքո։