Կիևյան կամրջի տակ գտել են որպես անհայտ կորած որոնվող 18–ամյա երիտասարդի դին

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանի Կիևյան կամրջի տակ այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող մի երիտասարդի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա»,-գրում է կայքը։

Կանչով ժամանած փրկարարները գետից դուրս են բերել դին։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուարդ Շ-ն է, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորն իջել է մեքենայից ու նետվել Կիևյան կամրջից