Խարկովի մարզում փախստականների շարասյուն են գնդակոծել. զոհեր և վիրավորներ կան

Քննիչները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի Sputnik. Խարկովի մարզում փախստականների շարասյան վրա ուկրաինական ստորաբաժանումների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԼԺՀ–ի գլխավոր դատախազությանը։
«2022 թվականի ապրիլի 13-ին Խարկովի մարզում ուկրաինացի զինյալները գնդակոծել են խաղաղ բնակիչներին ԼԺՀ–ից Ուկրաինա տարհանող ավտոշարասյունը։ Ականանետերից և ինքնաձիգերից արձակած կրակոցների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 3–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։