Գյումրիի տնակներից մեկում հայտնաբերվել է ֆիլիպինցի կնոջ դին` կախված վիճակում

Գյումրի. տնակ. Արխիվային լուսանկար
Տնակի լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում են հայտնաբերել 42-ամյա կնոջ դին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Այսօր Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել, ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի` կախված վիճակում, հայտնում է Shamshyan.com–ը։
Դեպքի մասին ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Կումայրիի բաժին։
Ոստիկաններն ու քննիչները Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակում լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին:
Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ կայքի տեղեկության` մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր: