Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի մշտական աջակցությունը ԼՂ հարցում. Ռուբինյանը` Ռոքֆոյին

Ռուբինյանն ու Ռոքֆոն քննարկել են տարբեր հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ այսօր մտքեր են փոխանակել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին
Կողմերը քննարկել են նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
«Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,–ասել է Ռուբինյանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին երեկ` ապրիլի 13–ին, ընդունել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նույնպես շեշտել էր, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։