Արցախի նախագահները հանդիպել են

Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցությունը Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Դրան հաջորդել էր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցությունը Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։