ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը նախատեսված է մայիսի 13-ին` Դուշանբեում, ի թիվս այլ հարցերի, նախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:
Նրա խոսքով՝ գարնանային նիստի օրակարգը հագեցած է լինելու։
«Ենթադրվում է, որ նախարարները կարծիքներ կփոխանակեն փոխգործակցության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաներ, այդ թվում, բնականաբար, Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հավելել է Եվդոկիմովը:
Իսկ աշնանային հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին, Նուրսուլթանում։