«Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ընթացքում պարզվել է, որ 2019-ից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Մերեֆա քաղաքի (Խարկովի մարզ) լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պոտենցիալ վտանգավոր կենսաբանական նյութերի փորձարկումներ են անցկացրել Խարկով քաղաքի թիվ 3 մարզային կլինիկական հոգեբուժական հիվանդանոցի բուժառուների վրա»,- ասել է նա:
«2022 թվականի հունվարին Մերեֆի լաբորատորիայի գործունեությունը դադարեցվել է, բոլոր սարքավորումներն ու նյութերը դուրս են բերվել Ուկրաինայի արևմուտք։ Կան այդ անմարդկային փորձերի մի շարք վկաների ցուցմունքներ, մարդկանց անունները չենք կարող բացահայտել՝ նրանց անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է Կիրիլովը։
«Կներկայացնեմ այն պաշտոնատար անձանց անունները, որոնք ներգրավված են եղել ռազմա-կենսաբանական ծրագրերի իրականացման մեջ։ Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ԱՄՆ քաղաքացի Քերթիս Բելայաչը: Ծնվել է 1968 թվականի օգոստոսի 27-ին, Կալիֆոռնիայում, սովորել է Կալիֆոռնիայի Անդերսոնի անվան կառավարման համալսարանում։ Ունի միջազգային ֆինանսների մագիստրոսի աստիճան և աշխատում է Ուկրաինայում 1994 թվականից»,- ասել է նա։