100 միավոր` հնարավոր 100-ից. Էլեն Խաչիկյանն արժանացել է AMIGDALA-ի առաջին մրցանակին

Միջազգային երաժշտական մրցույթում հայ դաշնակահարուհին հիացրել է ժյուրիի անդամներին ու արժանացել առաջին մրցանակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Իտալիայում կայացած AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթում «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (Պ․ Չայկովսկու անվան ԵՄՄԴ, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) արժանացել է առաջին՝ Absolute Prize մրցանակին։ Նա հավաքել է 100 միավոր` հնարավոր 100-ից։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ` 34 երկրից։ Ժյուրիի կազմում ընդգրկված մասնագետներն էին Ֆրանչեսկո Զապալան (Իտալիա), Ջին Հա Փարքը (ԱՄՆ), Յուշիա Շիբատան (Ճապոնիա), Նունզիատա Բոնակորսին (Իտալիա), Ռեն Յանը (Չինաստան), Անտոնիո Սոթիլը (Ֆրանսիա), Էնթոնի Թամը (Կանադա)։

«Նա ցուցաբերեց դաշնամուրային փայլուն տեխնիկա՝ չմոռանալով ներկայացնել նաև իր ձայնային և ոճային բազմերանգությունը»,- ասել են ժյուրիի անդամները։

Հավելենք, որ «Մեկնարկ» նպատակային ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ:
Անհավանական գեղեցիկ. կույր երաժիշտը վառվող դաշնամուր է նվագում. տեսանյութ