Ուկրաինայի ազգայնականները նկարահանում են խոշտանգումները վախի մթնոլորտը սրելու համար. ՌԴ ՊՆ

ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը. Արխիվային լուսանկար
Գրոհայիններն օգտագործում են հոգեբանական ճնշման բոլոր մեթոդները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ազգայնական ստորաբաժանումների զինյալները վախի մթնոլորտը սրելու համար նկարահանում են ռուս ռազմագերիներին խոշտանգել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Իրենց նպատակներին հասնելու համար ահաբեկիչները կիրառում են հոգեբանական ազդեցության այս միջոցը`վախի մթնոլորտի խորացումը»,-ասել է նա:
Սիրոմոլոտովի խոսքով՝ հենց այդ նպատակով ազգայնականները խոշտանգում են ռուս ռազմագերիներին՝ տեսանկարահանելով կտտանքները և տարածելով այդ սարսափելի կադրերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49–րդ օրը։