ՌԴ-ն կարող է մեծացնել էներգառեսուրսների սպառումն ու վերամշակումը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Այս խնդրի լուծման համար օգտագործվում են առկա բոլոր հնարավորությունները, ներառյալ տրանսպորտային միջանցքների զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը կարող է մեծացնել էներգառեսուրսների սպառումն ու վերամշակումը, այդ թվում՝ վերաուղղորդել դրանք այլ ուղղություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արկտիկայի զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ՌԴ-ի համար բացվում են այլընտրանքային հնարավորություններ, տարբերակներ և նոր պատուհաններ:
«Ինչ վերաբերում է ռուսական նավթին, գազին, քարածխին, մենք կկարողանանք ավելացնել դրանց սպառումը ներքին շուկայում, խթանել ածխի խորը վերամշակումը, ինչպես նաև ավելացնել էներգառեսուրսների մատակարարումն աշխարհի այն շրջաններ, այնտեղ, որտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծման համար օգտագործվում են առկա բոլոր հնարավորությունները, ներառյալ տրանսպորտային միջանցքների զարգացումը:
Անդրադառնալով Արկտիկայի զարգացման թեմային՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ մի շարք օտարերկրյա ընկերությունների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին պետք է հետաձգել աշխատանքը՝ անհրաժեշտ ամեն ինչը ապահովելու համար:
Նախագահը նշել է, որ ընթացիկ իրավիճակում դա որոշակի դժվարություններ է ստեղծում, բայց ՌԴ - ն ունի ռեսուրսներն ու բոլոր հնարավորությունները՝ արագ այլընտրանքային լուծումներ գտնելու համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ արտաքին գործոններից անկախությունն ավելի ամրապնդելու համար:
Պուտինը Արկտիկայում գործող բոլոր խիզախ գերատեսչություններին հանձնարարել է «գրագետ և արագ կատարել աշխատանքը, նախևառաջ, արկտիկական տարածքների բնակիչներին, ձեռնարկություններին և սոցիալական օբյեկտները պարենով ու դեղորայքով, վառելիքով, շինանյութերով, սարքավորումներով անխափան ապահովելու համար»:
Ավելի քան 1000 ուկրաինացի զինվորական Մարիուպոլում գերի է հանձնվել ԴԺՀ-ի բանակին. տեսանյութ