ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Նյու Յորքի իշխանությունները մետրոյում արձակած կրակոցների գործով կասկածյալ են համարում 61-ամյա աֆրոամերիկացի Ֆրենկ Ռոբերտ Ջեյմսին։ Իրավապահ մարմինները փնտրում են նրան։ Նյու Յորքի քաղաքապետի մամուլի քարտուղար Ֆաբյեն Լևին հերքել է էլեկտրագնացքի վագոնում կրակոցներ արձակած տղամարդու ձերբակալման մասին սոցցանցերում հայտնված հաղորդումները։
«Երեկվա հրաձգության մեջ կասկածվում է Ֆրենկ Ջեյմսը։ Ուզում եմ պարզաբանել, որ այս պահին նա կալանքի տակ չէ», - նշել է Լևին Twitter–ում։ Ավելի վաղ տղամարդն անցնում էր գործով որպես քննության համար «հետաքրքրություն ներկայացնող անձ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Նյու Յորքի մետրոյում ուղևորների ուղղությամբ կրակ էր բացել մի տղամարդ։ Տուժել է ավելի քան տասը մարդ։