«Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի կազմակերպման հանձնաժողով կստեղծվի

Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նշվում է, որ հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի անդամների թվում են ՀՀ առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարարների տեղեկալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետի, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալներ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ է ունեցել Իսրայելում
Հայտնել էինք, որ «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթանակ տարավ մրցույթում, իսկ 2021 թվականին 14-ամյա Մալենան իր «Քամի, քամի» երգով հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: