ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարեց, որ Կիևը նոր սադրանքներ է նախապատրաստում։
«Այժմ Կիևը նոր բեմադրություններ է նախապատրաստում Սումիի մարզի Սերեդինա-Բուդա, Նիժնյայա Սիրովատկա բնակավայրերում, որտեղ ավելի վաղ գտնվում էր ռուսական զորքը։ Մենք կոչ ենք անում չտրվել այս և այլ սադրանքներին»,- ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49-րդ օրը։