Հայաստանը կշարունակի ֆինանսավորել Արցախի բյուջեի պակասուրդը. ՀՀ փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (24 մարտի, 2022թ). Երևան
2022 թվականի հատկացումները ՀՀ պետական բյուջեով սահմանվել են 144 մլրդ դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում Արցախում 136 մլրդ դրամի ծրագրեր է իրականացրել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության 2021թ-ի ծրագրի կատարման արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետը նաև հիշեցրեց, որ դեռ 2020 թվականի վերջին ՀՀ կառավարության ընդունած 3 որոշումներով, շուրջ 5,1 մլրդ դրամի արտոնյալ բյուջետային վարկեր էին տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով:
Ինչ վերաբերում է 2022 թվականի աջակցության ծրագրերին, Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ դրանք արդեն նախատեսված են այս տարվա բյուջեով։

«Դրանց լիարժեք իրականացման նպատակով Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը»,- ասաց նա` հավելելով, որ 2022 թվականի հատկացումները սահմանվել են 144 մլրդ դրամի չափով։

Հիշեցնենք` այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել. դրանց մեծությունը շուրջ 24.7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և 65.8 մլրդ դրամով` 2018 թվականի նույն ցուցանիշը։
Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան