ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան Կիևին ռազմական լրացուցիչ օգնություն կցուցաբերի Ուկրաինայի իշխանությունների կողմից ստացած նոր հարցումներից հետո։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆլորանս Փարլին։
«Ուկրաինացիների կողմից նոր հարցումներ ստանալուց հետո ես հայտնեցի գործընկերոջս, որ Ֆրանսիան լրացուցիչ ռազմական օգնություն կմատակարարի որպես լրացում արդեն իսկ տրամադրած ռազմական տեխնիկային, որը 100 մլն եվրո արժեր»,- գրել է Փարլին։
Ավելի վաղ նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտնել էր, որ Ֆրանսիան Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար արդեն իսկ 100 մլն եվրո է ծախսել։