COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստում է ստացել ՀՀ չափահաս բնակչության 43.7 տոկոսը. նախարար

2021թ–ին ՀՀ–ում ներդրվել են մոլեկուլային գենետիկ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները, որոնց շնորհիվ հայտնաբերվել են Հայաստանում շրջանառվող բոլոր մանրէահիմքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ մեծահասակ բնակչության 49.5 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով, 43.7 տոկոսը` 2–րդ։
Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«2021թ–ին ՀՀ–ում ներդրվել են մոլեկուլային գենետիկ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները։ Դրա շնորհիվ մենք ժամանակին կարողացել ենք հայտնաբերել Հայաստանում շրջանառվող բոլոր տեսակի շտամները, այդ թվում`«Դելտան» և «Օմիկրոնը»»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` կառավարության մարտի 17-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատվաստումների ներկա մակարդակը գոհացուցիչ չէ։ Նրա խոսքով` եթե պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպվի, ինչ-որ պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային կամ ավելի խիստ ռեժիմների։
Եթե նախկինում շաբաթական մոտ 30 հազար պատվաստում կար, հիմա 3 հազար է․ համաճարակաբան
Այս տարվա մարտի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 078 121 պատվաստում։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների` COVID-19 թեստի դրական պատասխան ունեցողների 88.4 %-ը պատվաստված չէ։ Ծանր վիճակում գտնվողների 89.5 %–ը նույնպես պատվաստված չէ։