ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հայտարարել է, որ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի իր գործընկերների հետ միասին մեկնում է Կիև, որպեսզի «աջակցություն ցուցաբերի Ուկրաինայի ժողովրդին»։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր օգտահաշվում։
«Կիևի ճանապարհին... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ միասին կայցելենք Ուկրաինա, որպեսզի մեր մեծ աջակցությունը ցուցաբերենք Ուկրաինայի ժողովրդին, մենք կհանդիպենք մեր թանկագին բարեկամ նախագահ Զելենսկու հետ»,-գրել է Կարիսը։
Ավելի վաղ Լիտվայի նախագահն էր Twitter-ում գրել էր, որ մեկնում է Կիև։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49–րդ օրը։