Աշոցքում ձյուն է տեղում

Աշոցք. Արխիվային լուսանկար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց ՀՀ–ում կան փակ ճանապարհներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հատվածներում