Արթիկում 45-ամյա տղամարդը դանակահարել է 25-ամյա երիտասարդի

Դանակահարության պատճառն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. «Արթիկ» բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 13-ին՝ ժամը 00:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի բազմաթիվ ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են մանրամասները։
Պարզվել է, որ 2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Կասյան փողոցում, նույն քաղաքի 45-ամյա բնակիչն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ 25-ամյա երիտասարդին:
Արթիկում 45-ամյա տղամարդը դանակահարել է 25-ամյա երիտասարդի
Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 45-ամյա տղամարդը և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ, հիշյալ 45-ամյա տղամարդը մատնացույց է արել վիճաբանության և հանցագործության գործիք հանդիսացող դանակի գտնվելու վայրը, որը հայտնաբերվել և վերցվել է, առգրավվել են հագուստներ:

Հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։