ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 750 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու նոր փաթեթը

Սպիտակ տունը Վաշինգտոնում. Արխիվային լուսանկար
Առաջիկա մատակարարումների մեջ նաև հաուբից հրետանի է նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը հաստատել է Ուկրաինային 750 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է The Hill առցանց պարբերականը` վկայակոչելով անանուն աղբյուրին։
Նրա տեղեկություններով` ամերիկյան զինված ուժերն առաջիկա մատակարարումների ժամանակ ուկրաինական ուժերին նաև հաուբից հրետանի կփոխանցեն։
«Պարզ չէ, թե երբ է Բայդենը հստակ նախատեսում հայտարարել նոր օգնության մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Այլ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ պաշտոնական հայտարարություն կարվի չորեքշաբթի օրը։