ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այժմ բարձր մակարդակի շփումներ չունեն։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, հիմա շփումներ չկան», - ասել է նա, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ի դիրքորոշումը պարզաբանելու համար ներկայում հնարավոր են ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի շփումներ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հուզական արտահայտություններ է արել ռուսական իշխանության քաղաքականության մասին, երեկ նա «ցեղասպանություն» բառն է օգտագործել՝ անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին և ամբողջ աշխարհի վրա դրա ազդեցությանը։
Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի գրաֆիկում դեռ նախատեսված չէ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49–րդ օրը։