Ուկրաինայի հատուկ գործողության ժամանակ զոհվել է Սերգեյ Սարգսյանը

Ուկրաինա. Արխիվային լուսանկար
Պայմանագրային զինծառայող Սերգեյ Սարգսյանին ՌԴ նախագահը հետմահու պարգևատրել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում զինվորական արարողակարգով հուղարկավորել են Սերգեյ Սարգսյանին։ Նա զոհվել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ։
Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հետմահու արժանացել է Արիության շքանշանի:
Սերգեյն իր հինգ եղբայրներից ամենափոքրն էր` նա 33 տարեկան էր։ Սերգեյը պայմանագրային զինծառայող էր, մասնակցել է նաև Սիրիայի գործողություններին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հայտնել էր, որ Ուկրաինայի դեպքերի հետևանքով 15 հայ է զոհվել։ Նրանցից 10-ը խաղաղ բնակիչներ են, 5-ը` զինվորականներ։ Մինչ պատերազմը Ուկրաինայում 350 հազար հայ էր բնակվում, նրանցից 50 հազարը` Կիևում։ Մկրտչյանը չգիտի, թե քանի հայ է լքել Ուկրաինան, բայց ենթադրում է, որ հիմա հայերի թիվը կրկնակի նվազել է։
Մղձավանջ էր. ինչպես է Տատյանա Ղազարյանը 7 երեխաների հետ Մարիուպոլից հասել Ռոստով