ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Թուրքական ԱԹՍ-ները ծովում լողացող ականները հայտնաբերելու հնարավորություն են ստացել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք նոր հնարավորություն ենք ավելացրել մեր ԱԹՍ-ներին։ Ծովում լողացող ականների հայտնաբերումը հաջողությամբ իրականացվել է մեր սինթեզավորված ապերտուրայով ՌԼԿ-ների օգնությամբ, որոնք ինտեգրվել են DzKK ANKA ԱԹՍ-ներին։ Շնորհավորանքներս»,-գրել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր իր ափերի մոտ լողացող ականների հայտնաբերման մասին։
Թուրքիայում այս թեման հատուկ արձագանք էր ստացել Սև ծովում՝ երկրի ափերի մոտ, լողացող (դրեյֆող) ականների հայտնաբերման համատեքստում։
Ռուսաստանի ԱԴԾ-ն նրանց հայտնվելը կապում էր Ուկրաինայի կողմից 420 նմանատիպ, ЯМ (խարիսխային ական) և ЯРМ (խարիսխային գետային ական) տիպի հնացած սարքավորումների տեղակայման հետ՝ Օդեսայի, Օչակովի, Սևծովյան և Հարավային նավահանգիստների մերձակայքում։