Թուրքիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարները կայցելեն Իսրայել

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների այցը նախատեսված է 2 երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները մինչև ապրիլի վերջ կայցելեն Իսրայել։ Տեղեկությունը հայտնում է Hürriyet Daily News թերթը:
Պարբերականը գրում է, որ այցը նախատեսված է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Թուրքիայի բանակցությունների ֆոնին։
Սկզբում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին կուղեկցի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա փոխարեն բարձրաստիճան դիվանագետը Իսրայել կմեկնի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալը խոսել է Բոսֆորի ականների վտանգի մասին
Թուրքիան և Իսրայելը 2018 թվականի սկզբին պաղեստինցիների հետ բախումների ժամանակ իրենց փոխադարձ դիվանագիտական ներկայության մակարդակն իջեցրել են մինչև գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակ:
Հարաբերությունների կարգավորման ճանապարհին առաջին քայլ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցն էր Անկարա։ Էրդողանը մտադիր է փոխադարձաբար պատասխանել Հերցոգի այցին՝ Չավուշօղլու-Աքար համատեղ այցի արդյունքներին համապատասխան։