Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Ուկրաինայում գործում են գրագետ ու արիաբար. Պուտին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի առաջնորդը բարձր է գնահատել ռուս օդաչուների աշխատանքը, որոնք մարտական խնդիրներ են կատարում Ուկրաինայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում գործում են համարձակ, գրագետ և արդյունավետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ամուրի շրջանի «Արևելք» տիեզերակայան այցի ընթացքում:
Նրա խոսքով՝ ռուս սպաներն այս օրերին մասնակցում են Դոնբասում, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, օգնություն են ցուցաբերում Դոնբասի ժողովրդական հանրապետություններին:
«Նրանք գործում են անվախ, գրագետ, արդյունավետ, կիրառում են սպառազինության ամենաժամանակակից տեսակները՝ եզակի անալոգային հատկանիշներով։ Կասկած չկա, որ Ուկրաինայի հատուկ գործողությունը նպատակին կհասնի», - նշել է նա:
Պուտինը նշել է, որ Կիևը հրապարակավ հրաժարվել է կատարել Մինսկի համաձայնագրերը, և այլևս անհնար էր հանդուրժել ցեղասպանությունը։ «Ուկրաինայում ներդրված հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, ընդամենը ժամանակի հարց էր», - հավելել է նա:
ՌԴ Պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 130 ինքնաթիռ, 99 ուղղաթիռ, 244 ԶՀՀ, 443 անօդաչու թռչող սարք, 2139 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 241 հրթիռ, 917 դաշտային հրետանու ականանետեր, ինչպես նաև 2046 միավոր Ուկրաինայի զինված ուժերի հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինվորականներին թույլ չի տվել դուրս գալ Մարիուպոլի շրջափակումից
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։