ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Գազպրոմ մեդիան» բացառիկ պայմանագիր է կնքել ճանաչված երգիծաբան, շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ, գրում է «Կոմերսանտը»։
Պայմանագրի արժեքի ու ժամկետների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Պայմանագրով նախատեսվում է, որ Գալուստյանը չի կարողանա մասնակցել այն նախագծերին, որոնք կապ չունեն «Գազպրոմ մեդիայի» հետ։
«Գազպրոմ մեդիայի» հետ նոր պայմանագիրը նախատեսում է, որ Գալուստյանը կնկարահանվի TNT-ի և «Գազպրոմ մեդիայի» այլ ակտիվների նոր նախագծերում, կշարունակի TNT-ով վարել «Աստղերն Աֆրիկայում» շոուն, կհայտնվի իմիջային հոլովակներում, կդառնա գովազդային դեմք և կներկայացնի հոլդինգի բրենդները «իր բոլոր մեդիա հարթակներում»։
Միխայիլ Գալուստյանը TNT վերադարձավ 2021 թվականի աշնանը, երբ Օլգա Բուզովայի հետ սկսեց վարել «Աստղերն Աֆրիկայում» ռեալիթի շոուն։ Միխայիլ Գալուստյանն ավելի քան տասը տարի աշխատել է ТНТ-ում, այդ թվում՝ հանդես գալով Comedy Club-ի և Comedy Woman շոուներում և գլխավոր դեր խաղալով «Նաշա Ռաշա» ֆիլմաշարքում։