«Խորհրդային մարդը վերադարձավ Երկիր». Յուրի Գագարինի թռիչքի միջազգային արձագանքը

1961 թվականի ապրիլի 12-ին առաջին մարդու թռիչքը տիեզերք դարձավ ամենաշատ մեջբերվող լուրն աշխարհում։ Յուրի Գագարինին ամենուրեք ցնծությամբ էին դիմավորում՝ Ճապոնիայից մինչև Նորվեգիա։ Նրան ուշադրություն դարձրեց նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագուհին։
Sputnik
1 / 16

Յուրի Գագարինը Նորվեգիայի Բերգեն քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ։

2 / 16

«Վոստոկ-1» տիեզերանավով հաջողությամբ տիեզերական թռիչք կատարած, աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի հանդիսավոր դիմավորումը Մոսկվայում։

3 / 16

ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս Յուրի Գագարինի ուղևորությունը Ճապոնիա: Հոկայդո կղզու բնակիչները հիացմունքով են դիմավորում աշխարհում առաջին տիեզերագնացին։

4 / 16

Տիեզերագնաց Յուրի Գագարինի կինը սպասում է ամուսնու վերադարձին Երկիր։

5 / 16

Մոսկվայի բնակիչները թերթի կրպակի մոտ կարդում են առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի մասին հաղորդագրությունը։

6 / 16

Միացյալ Արաբական Հանրապետության (Եգիպտոս) բնակիչները ողջունում են Յուրի Գագարինին։

7 / 16

Տիեզերք մարդու առաջին թռիչքի մասին ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը աշխարհում ամենաշատ մեջբերված լուրն էր դարձել։

8 / 16

Ֆրանսիական թերթերը հաղորդում են խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի՝ 1961 թվականի ապրիլի 12-ի թռիչքի մասին։

9 / 16

Յուրի Գագարինը Կուբայում՝ Կուբայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ֆիդել Կաստրոյի անձնական հրավերով։

10 / 16

Յուրի Գագարինը (կենտրոնից աջ) ծաղիկներ է դնում Կարլ Մարքսի շիրիմին Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը։

11 / 16

Յուրի Գագարինին ողջունում է Հունաստանի վարչապետ Կոնստանտին Կարամանլիսը (ձախից)։

12 / 16

Տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի ուղևորությունը Ցեյլոն մի խումբ ԽՍՀՄ քաղաքացիների ու կնոջ՝ Վալենտինա Գագարինայի ուղեկցությամբ։

13 / 16

ԽՍՀՄ տիեզերագնաց օդաչու Յուրի Գագարինը իր լեգենդար թռիչքից հետո կնոջ՝ Վալենտինայի հետ ժամանել է Սոչի։

14 / 16

Յուրի Գագարինը Ֆինլանդիայում՝ խորհրդա-ֆինլանդական բարեկամության տոնին։

15 / 16

Մարդիկ պարզել են խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի դիմանկարները. 1961 թվականի ապրիլի 12։

16 / 16

Յուրի Գագարինը Վարշավայում

ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի պատմական թռիչքը մեկնարկել էր խորհրդային «Բայկոնուր» տիեզերակայանից 61 տարի առաջ՝ Մոսկվայի ժամանակով 9-անց 7 րոպեին։
Առաջին մարդու թռիչքը տիեզերք կարևոր գիտատեխնիկական ու հասարակական-քաղաքական իրադարձություն դարձավ ամբողջ աշխարհի համար։