ՀՌՕ օդաչուները յուրացրել են Հայաստանի լեռներում ողջ մնալու դասընթացները

Երիռտասարդ օդաչուների վարժանքները
Հայաստանում ռուսական ավիացիոն բազայի անձնակազմներն ուսումնասիրել են լեռնանտառային տեղանքում տեղաշարժվելու ձևերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանում տեղակայված ՀՌՕ Էրեբունու ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուները յուրացրել են լեռնանտառային տեղանքում ողջ մնալու դասընթացները։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Օդաչուները մշակել են կապի, ազդանշանների համակարգի միջոցներով տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման հմտությունները և փրկարար օդանավերի համար տարհանման վայրերի մատնանշման եղանակները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Անձնակազմներն ուսումնասիրել են նաև լեռնանտառային տեղանքում տեղաշարժվելու, ձեռքի տակ եղած միջոցներով գիշերակացի վայրեր ստեղծելու, կրակ վառելու և սնունդ հայթայթելու ձևերը։
Վարժանքներին մասնակցել է Էրեբունու ավիաբազայի` Մի-8ՄՏՎ-5 տրանսպորտա-մարտական, ԿԱ-52 հարվածային ուղղաթիռների և ՄիԳ-29 կործանիչների թռիչքային անձնակազմը։