ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. Արմեն Փամփուխչյանը նախարար է նշանակվել

Արմեն Փամբուխչյան
Տևական ժամանակ է` մամուլը գրում էր, որ Փիլոյանին հենց Փամբուխչյանն է փոխարինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Փամբուխչյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փամբուխչյանը` հրապարակելով համապատասխան հրամանագիրը։
Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։
Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից։ Դրանից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հենց Փամբուխչյանն էլ փոխարինելու է Փիլոյանին։