ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ռոմայի» կիսափաշտպան Հենրիխ Մխիթարյանի որդին՝ 2–ամյա Համլետ Մխիթարյանը , Ռոմայի» վերջին խաղից հետո հոր հետ մտել է խաղադաշտ ու «գոլ խփել» Օլիմպիական մարզադաշտում (Stadio Olimpico):
Երեկ «Սալերնիտանայի» դեմ խաղից հետո (2-1) Հենրիխ Մխիթարյանը որդու՝ Համլետի հետ «մարզում» է անցկացրել։ Համլետը գոլ է խփել հոր փոխանցումից հետո։ Տեսանյութը տարածել է Armenie Football–ի Twitter–ի էջը։
Տեսանյութում երևում է` ինչպես է փոքրիկը գնդակը գլորում դարպասը։ Նրա հագին «Ռոմայի» մարզաշապիկ է։