Հայտնի է դպրոցներում վերջին դասի օրը

Ուսումնական պլանի համաձայն` 1–ին դասարանցիները դպրոց կգնան առնվազն 30 ուսումնական շաբաթ, 2–րդ դասարանցիները` 32:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. 2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը:
Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար: